Վլադիմիր Պուտին. Կիևի ռեժիմը, ըստ էության, հրաժարվում է խաղաղ ճանապարհով ավարտել հակամարտությունը, սակայն մենք դեռևս տեսնում ենք երկխոսության վերաբերյալ որոշակի ազդանշաններ
Վլադիմիր Պուտին. Կիևի ռեժիմը, ըստ էության, հրաժարվում է խաղաղ ճանապարհով ավարտել հակամարտությունը, սակայն մենք դեռևս տեսնում ենք երկխոսության վերաբերյալ որոշակի ազդանշաններ

Ռուսաստանը չի հավատում, որ Ուկրաինան պատրաստ է խաղաղ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է խաղաղ ճանապարհով ավարտել հակամարտությունը։

«Այն ժամանակ նրանք դա չէին ուզում, իսկ Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին սկզբում համաձայնվեցին, գործնականում պարաֆավորեցին, սակայն հետո հետ կանգնեցին և այդ բոլոր համաձայնությունները նետեցին աղբանոց։ Այժմ էլ, ըստ էության, հրաժարվում են այս հակամարտության խաղաղ կարգավորումից։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, զգում ենք և գիտակցում որոշակի ազդակներ, այդ թվում՝ Կիևի ռեժիմի կողմից, որ նրանք պատրաստ են որոշ տեսակի երկխոսության։ Միակ բանը, որ ցանկանում եմ ասել, այն է, ինչ միշտ ասել ենք՝ մենք պատրաստ ենք և ցանկանում ենք այս հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք նախորդ տարվա հունիսին ձևակերպել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, ինչպես նաև լուծելով այն հիմնարար պատճառները, որոնք հանգեցրել են այս ճգնաժամին», – նշել է Ռուսաստանի նախագահը։

Բացի այդ, Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական բանակը առաջխաղացում ունի Զապորոժիեի շրջանում։

«Մեր ևս մեկ ռազմական խումբ՝ Արևելյան խումբը, արագորեն առաջ է շարժվում Զապորոժիեի շրջանում և հերթով ազատագրում է բնակավայրերը։ Ինչպես գիտեք, այժմ մարտեր են ընթանում Հուլյայպոլե քաղաքում։ Քաղաքը բաժանված է գետով։ Հիմնական մասը գտնվում է աջ ափին։ Մեր զորքերը գետը անցել են, ջրային արգելքը հաղթահարել են և մտել քաղաք։ Քաղաքի 50 տոկոսը գտնվում է մեր վերահսկողության տակ», – նշել է Պուտինը։