Վլադիմիր Պուտին. Իրական պայքար է սկսվել աշխարհում ինքնիշխանության ամրապնդման համար
«Իրական պայքար է սկսվել աշխարհում ինքնիշխանության ամրապնդման համար»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում Միջազգային տնտեսական ֆորումում՝ Վլադիմիր Պուտինը թվարկել է երեք հիմնական պատճառ, թե ինչու է այս պայքարը շարունակվում:
«Տնտեսական տեսանկյունից դիտարկենք այն գործընթացը, որը դինամիկ կերպով զարգանում է ժամանակակից աշխարհում։ Մենք տեսնում ենք, որ երկրների միջև իրական պայքար է սկսվել ինքնիշխանության ամրապնդման համար՝ երեք առանցքային ուղղություններով՝ պետական, արժեքամշակութային և տնտեսական։ Միաժամանակ, այն երկրները, որոնք համաշխարհային զարգացման առաջատարներն էին, իրենց ողջ ուժով, ճիշտ կամ սխալ, փորձում են պահպանել հեգեմոնի դերը»,- ասել է Պուտինը։