Վլադիմիր Պուտին. Չեմ կարծում, որ ամեն ինչ այդպես է ընթանում, բայց մենք պատրաստ ենք միջուկային պատերազմի ռազմատեխնիկական տեսանկյունից
Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի»,- այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Միաժամանակ, ինչպես նշել է Պուտինը, չի կարծում, որ «այժմ ամեն ինչ այսպես է ընթանում»։
«Ռազմատեխնիկական տեսանկյունից, իհարկե, մենք պատրաստ ենք։ Մենք այն միշտ պատրաստ ենք պահում»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահն ասում է, որ եթե Ամերիկան զորք մտցնի Ուկրաինա, Ռուսաստանը դա կհամարի որպես միջամտություն:
«Բայդենը և մյուսները բավականաչափ մասնագետներ ունեն ռուս-ամերիկյան հարաբերությունների ոլորտում ռազմավարական զսպման ոլորտում։ Այդ պատճառով ես չեմ կարծում, որ ամեն ինչ այդպես է ընթանում, բայց մենք պատրաստ ենք միջուկային պատերազմի»,- ասում է Պուտինը։