Վլադիմիր Պուտին. Արդար աշխարհակարգին աջակցող պետությունների շրջանակն ընդլայնվում է, որոնք պատրաստ են ամուր կերպով պաշտպանել իրենց օրինական իրավունքները և ավանդական արժեքները
Վլադիմիր Պուտին. Արդար աշխարհակարգին աջակցող պետությունների շրջանակն ընդլայնվում է, որոնք պատրաստ են ամուր կերպով պաշտպանել իրենց օրինական իրավունքները և ավանդական արժեքները

«Բազմաբևեռ աշխարհն այսօր իրականություն է դարձել»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ստեղծվում են ուժի և տնտեսական աճի նոր կենտրոններ։

«Պետությունների շրջանակը, որոնք աջակցում են արդար աշխարհակարգին և պատրաստ են վճռականորեն պաշտպանել իրենց օրինական իրավունքները և պաշտպանել ավանդական արժեքները, ընդլայնվում է»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը խոսել է նաև ուկրաինական պատերազմի մասին՝ ասելով, որ Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվայի առաջարկը կարող է վերջ դնել ռազմական գործողություններին, եթե Կիևը և նրա արևմտյան հովանավորները պատրաստ լինեն ընդունել առաջարկը։

Պուտինը նաև նշել է, որ պատրաստ է հաշվի առնել «Շանհայի համագործակցության կազմակերպության» անդամների նախաձեռնությունները՝ վերջ դնելու հակամարտությանը։

ՌԴ նախագահի խոսքով, կազմակերպության աշխատանքի առաջնահերթությունը մնում է «Շանհայի համագործակցության կազմակերպության» անդամ երկրների անվտանգությունը։

«Հենց դրան են ուղղված կազմակերպության տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցը համընդհանուր կենտրոնի վերածելու այսօրվա որոշումները, որը կպատասխանի անվտանգության սպառնալիքների ողջ շրջանակին։ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս կազմակերպության շրջանակներում գործընկերությանը։ Մենք գոհունակությամբ նշում ենք, որ այդ փոխգործակցությունն աստիճանաբար զարգանում է հավասարության, միմյանց շահերի նկատառման, մշակութային և քաղաքակրթական բազմազանության նկատմամբ հարգանքի և անվտանգության արդի խնդիրների կոլեգիալ լուծումների որոնման սկզբունքներով»,- նշել է Վլադիմիր Պուտինը։