Վլադիմիր Պուտին. ԱՄՆ-ի գործողությունների պատճառով Ռուսաստանը պետք է սկսի արտադրել և հնարավոր է, տեղակայել միջուկային հզորությամբ հրթիռներ
ԱՄՆ-ի գործողությունների պատճառով Ռուսաստանը պետք է սկսի արտադրել և հնարավոր է, տեղակայել միջուկային հզորությամբ հրթիռներ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից աշխարհի տարբեր շրջաններում միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումը Ռուսաստանում անհանգստություն է առաջացնում և պատասխան է պահանջում։ Ռուսաստանի նախագահի խոսքով, դրա պատճառով Մոսկվան կարող է սկսել միջուկային հրթիռների արտադրությունը և, հետևաբար, դրանց տեղակայումը։
«Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը ոչ միայն հրթիռային համակարգեր է արտադրում, այլ դրանք արդեն տեղակայել է Եվրոպայում Դանիայում վարժանքների համար, իսկ այժմ՝ Ֆիլիպիններում։ Ամեն դեպքում, մենք պետք է արձագանքենք և որոշումներ կայացնենք, թե ինչ անել: «Թվում է, թե մենք պետք է սկսենք արտադրել այդ հրթիռային համակարգերը և, ելնելով փաստացի իրավիճակից, որոշումներ կայացնենք, թե որտեղ տեղադրենք դրանք՝ ապահովելու համար մեր անվտանգությունը»,- ասել է Պուտինը։