Վլադիմիր Պուտին. ԱՄՆ-ը ծրագրում է փոխել Ուկրաինայում քաղաքական և տնտեսական վերնախավը, բայց Ուկրաինայում փոխելով վերնախավը՝ չի կարող հաղթահարել կոռուպցիան
ԱՄՆ-ը ծրագրում է փոխել Ուկրաինայում քաղաքական և տնտեսական վերնախավը, բայց Ուկրաինայում փոխելով վերնախավը՝ չի կարող հաղթահարել կոռուպցիան,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինի խոսքով՝ Արեւմուտքի որոշումը կապված է Ուկրաինայում կոռուպցիայի խնդրի հետ։
Բացի այդ, ինչպես ասաց Ռուսաստանի նախագահը, Ուկրաինան զենք է վաճառում Մերձավոր Արևելքում։
«Հիմա ասում են, որ զենքը հայտնվում է Մերձավոր Արեւելքում։ Իհարկե, հայտնվում է: Որովհետև վաճառում են։ Այն վաճառում են նաև թալիբներին և այնտեղից գնում է ավելի հեռուն։ Ամեն ինչ վաճառվում է»,- ասել է ՌԴ նախագահը։