Վլադիմիր Պուտին. 2022 թվականից հետո Ռուսաստանում օտարերկրյա ընկերությունների թիվը չի նվազել, ընդհակառակը, աճել է, ես զարմացա, երբ տեսա տվյալները
Վլադիմիր Պուտին. 2022 թվականից հետո Ռուսաստանում օտարերկրյա ընկերությունների թիվը չի նվազել, ընդհակառակը, աճել է, ես զարմացա, երբ տեսա տվյալները

2022 թվականից հետո Ռուսաստանում օտարերկրյա ընկերությունների թիվը չի նվազել, ընդհակառակը, աճել է,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինի խոսքով՝ ինքը զարմացել է, երբ ստացել է այս տեղեկությունը։

«Չնայած արեւմտյան քաղաքական էլիտայի ճնշմանը, 2022 թվականի մարտի սկզբից մինչեւ այս տարվա նոյեմբերը Ռուսաստանում գործող օտարերկրյա ընկերությունների եւ օտարերկրյա կառույցների թիվը չի նվազել։ Պատկերացրեք, ես ինքս զարմացա, երբ տեսա տվյալները»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է 24 հազար օտարերկրյա կազմակերպություն, իսկ 2023 թվականի նոյեմբերի 1-ին այդ թիվն աճել է 1500-ով։

«Սա Ռուսաստանի հետ աշխատելու ցանկության ցուցանիշ է»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով, ամերիկյան և այլ երկրների ներդրողների հետ շփումները շարունակվում են։ Միաժամանակ, ինչպես ասում է Պուտինը, հույս ունի, որ «խելամտությունը կհաղթի, և համագործակցությունը կամրապնդվի»։

«Ինչ վերաբերում է ներդրողներին, նրանք խելացի մարդիկ են՝ ի տարբերություն նրանց, ովքեր ղեկավարում են։ Հուսով եմ, որ մենք կարող ենք անմիջականորեն շփվել նրանց հետ անձնական մակարդակով: Շփումները փաստացի շարունակվում են, բայց ուղղակի քաղաքական հարթությունից գոռգոռոցներով ու որոշումներով խոչընդոտվում են, թույլ չեն տալիս աշխատել, բայց ի վերջո, կարծում եմ, վաղ թե ուշ ողջախոհությունը կհաղթի։ Ես նույն կարծիքին եմ»,- ասել է Պուտինը Ռուսաստանում անցկացված ֆորումում։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ աշխարհը թեւակոխել է կտրուկ փոփոխությունների դարաշրջան, որտեղ կարող են գոյատևել միայն ուժեղ, կայուն և ինքնիշխան երկրները։

«Աշխարհը թեւակոխել է կտրուկ փոփոխությունների և լուրջ մարտահրավերների դարաշրջան ոչ միայն առանձին ընկերությունների և ոլորտների, այլև աշխարհի ամբողջ երկրների և տարածաշրջանների համար։ Միայն ուժեղ, կայուն երկիրը կարող է հաջողությամբ անցնել այս փուլը և դառնալ նոր համաշխարհային տնտեսության աճի կենտրոնը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։