Վլադիմիր Մեդինսկի – Ռուսաստանը հազար զինվորի մարմին է հանձնել Ուկրաինային, իսկ Ուկրաինան՝ Մոսկվային՝ 19

14:31, 17.07.2025

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինվորների մարմինները։

Այս տեղեկատվությունը հրապարակել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Վլադիմիր Մեդինսկու խոսքով՝ Ռուսաստանը հազար զինվորի մարմին է հանձնել Ուկրաինային, իսկ Ուկրաինան՝ Մոսկվային՝ 19-ի։

Նրա խոսքով՝ մարմինների փոխանակումը տեղի է ունեցել Ստամբուլի բանակցություններում ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում։

Տեղեկատվության համար՝ Ստամբուլի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ և միմյանց ներկայացրել են հրադադարի համար անհրաժեշտ պայմանները, սակայն հրադադարի հասնել չի հաջողվել։

Նմանատիպ