2008 թվականի օգոստոսի Ռուսաստան-Վրաստան պատերազմի 11-րդ տարելիցին ընդառաջ, Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սոխումիի օկուպացնող ռեժիմի առաջնորդի հետ հերթական անօրեն փորձ է, օրինականացնել օկուպացնող ռեժիմները և օրինականացնել սեփական հսկողությունը օկուպացված շրջաններում,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և օկուպացված Աբխազիայի դե-ֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբայի հանդիպումը մենաբանելիս:
Կոնստանտինիդիի գնահատմամբ, Ռուսաստանի նշված գործողությունն ուղղված է Վրաստանի պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և կոպիտ կերպով խախտում է միջազգային իրավունքի նորմերը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է օկուպացված Աբխազիայի դե-ֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբային: Ռուսաստանի նախագահի վարչության կայքէջում հրապարակված տեղեկության համաձայն, հանդիպմանը քննարկել են երկկողմ սոցիալ-տնտեսական հարաբերությունները: Խոսքը վերաբերել է նաև այս հարաբերությունների խորացման հեռանկարներին: