Որպիսզի պահպանվի Եվրոպայի պետությունների հետ առանց վիզայի ռեժիմը, պաշտոնական Թբիլիսին սկսում է անցկացնել կանխարգելիչ միջոցառումներ։ Այս փուլում Վրաստանի հանդեպ այսպես կոչված դադարեցման մեխանիզմի վավերացման վտանգ չկա, սակայն, Գերմանիայի ներքին գործերի նախարարի զգուշացումից հետո այս հարցը ավելի կարևոր դարձավ։ Վիզային ռեժիմի ազատականացման և կանխարգելիչ միջեցառումները վերանայելու համար Վրաստանի ՆԳՆ-ի տեղակալը մոտակա օրերին կուղևորվի Գերմանիա։
Վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ քրեականության հետ միասին մեր երկրում ավելանում է նաև ապաստարան փնտրողների թիվը։ Հենց տագնապալի վիճակագրական տվյալները և զգուշացնող հաղորդագրություններն էին կարևորագույն հարցերը խորհրդարանում, որտեղ հնարավոր վտանգների մասին, պատգամավորների հարցերին ԱԳՆ-ն պատասխանեց։
Բացառված չէ, որ Եվրամիության հետ մարտի 28-ից գործող առանց վիզայի ռեժիմը խախտողների համար օրենսդրությունը խստացվի։
Հեղինակներ՝ Շորենա Խվիչիա, Ռիմա Մառանգոզյան