Վիզաների ազատականացումը կարել է համարել ամենահզոր ձեռքբերումը, որը մեզ հնարավորություն է տարլիս մոտենալ Եվրոպային. Գիգի Գիգիաձե
Վիզաների ազատականացումը կարել է համարել ամենահզոր ձեռքբերումը, որը մեզ հնարավորություն է տարլիս մոտենալ Եվրոպային, եվրոպական արժեքներին և այդ ամենը հնարավորություն է տալիս Վրաստանի Եվրամիությանը անդամագրվելու հնարավորություն,-այս հայտարարությունը առաջին ալիքի հետ զրույցում արել է, Դանիայի թագավորությունում և Իսլանդիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Գիգի Գիգիաձեն:
Հարցին, թե ինչ է հարկավոր այցեգրային ազատականացումը պահպանելու համար, Գիգիաձեն նշել է, որ Վրաստանի քաղաքացիները պետք է ուշադիր լինեն և չխախտեն Եվրամիության տարածքում գտնվելու թույլատրվող ժամկետը:
Դեսպանի հայտարարությամբ, Դանիայում և Իսլանդիայում Վրաստանի հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է: Նրա խոսքերով Վրաստանի դեսպանատունը այս տարի ծրագրում է Կոպենհագենում և Օրհուսում անց կացնել, գիտական և մշակութային միջոցառումներ:
Գիգի Գիգիաձեն 2014-2016 թթ.. Եվրամիության հետ այցեգրային ռեժիմի ազատականացման ռազմավարական պլանի (VLAP) հիմնական բանակցողն էր:
Հեղինակ -
Edgar Barsegyan