Վիճակագրության ծառայությունը հրապարակել է 2023 թվականի երկրորդ եռամսյակի տնտեսական աճի հաշվետվությունը, որի համաձայն՝ ընթացիկ ժամանակահատվածում Վրաստանի տնտեսությունն աճել է 7,5%-ով
Վիճակագրության ծառայությունը հրապարակել է 2023 թվականի երկրորդ եռամսյակի տնտեսական աճի հաշվետվությունը։ Վիճակագրության ծառայության տվյալներով՝ ընթացիկ ժամանակահատվածում Վրաստանի տնտեսությունն աճել է 7,5%-ով։ Ընթացիկ գներով տնտեսության չափը կազմել է 18,3 մլրդ լարի։
«Տնտեսության ճյուղերից ամենամեծը եղել է առևտուրը, որի ներդրումը կազմել է 2,6 մլրդ լարի։ Երկրորդ տեղում է անշարժ գույքի հետ կապված գործառնությունները՝ 1,8 մլրդ լարի ներդրումով, երրորդում՝ մշակող արդյունաբերությունը՝ 1,5 մլրդ լարի շրջանառությամբ։
Ինչ վերաբերում է աճի տեմպերին, ապա այն ամենաբարձրն է եղել վարչական և օժանդակ ծառայությունների ոլորտում և կազմել է 43%, թեև այս հատվածի չափն ինքնին բավականին փոքր է և կազմում է ընդամենը 218 մլն լարի։ Աճի տեմպերով երկրորդ տեղում է շինարարության ոլորտը՝ 23 տոկոս աճով, երրորդում՝ տեղեկատվությունն ու կապը, այդ թվում՝ ՏՏ ոլորտը՝ 20,2 տոկոս աճով։
Որոշ ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, աճի փոխարեն նկատվում է նվազում (-7,1%); Նվազում է նկատվում նաև էներգետիկայի (-7%), վերամշակող արդյունաբերության (-2,8%) և ջրամատակարարման-թափոնների կառավարման (-1,5%) ոլորտներում»,- նշում է Վիճակագրության ծառայությունը։