Վիճակագրության ծառայություն. Նախնական տվյալներով՝ հունվար-հուլիսին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 18 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվար-հուլիսին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 12 105,5 մլն. դոլար, ինչը 18.0 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Ըստ Վիճակագրության ծառայության՝ արտահանումը կազմում է 3 583,4 մլն. ԱՄՆ դոլար (աճը 15,9 տոկոսով), իսկ ներմուծումը` 8522,1 մլն ԱՄՆ դոլար (աճը 19,0 տոկոսով):
Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2023 թվականի հունվար-հուլիսին կազմել է 4 938,7 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 40,8 տոկոսը։
Բացի այդ, ըստ Վիճակագրության ծառայության, 2023 թվականի հունվար-հուլիսին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68,7 տոկոս։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են Թուրքիան՝ 1687,8 մլն ԱՄՆ դոլար, Ռուսաստանը՝ 1,503,7 մլն ԱՄՆ դոլար և ԱՄՆ՝ 1,023,1 մլն ԱՄՆ դոլար։