Վիճակագրության ծառայություն - Հունվարին Վրաստանում ապրանքների հետ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 29,1 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվարին Վրաստանում ապրանքների հետ արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 1 461,8 մլն. դոլար, ինչը 29,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
Ըստ Վիճակագրության ծառայության՝ այստեղից արտահանումը 459,0 մլն. ԱՄՆ դոլար էր, այսինքն՝ աճել է 38,5 տոկոսով, իսկ ներմուծումը` 1 002.9 մլն. դոլար, այսինքն՝ աճել է 25,2 տոկոսով։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2023 թվականի հունվարին կազմել է 543,9 մլն. ԱՄՆ դոլար, որը արտաքին առեւտրաշրջանառության 37,2 տոկոսն է։