Վիճակագրության ծառայություն - Հունվար-փետրվարին Վրաստանում ապրանքով արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 4,8 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2024 թվականի հունվար-փետրվարին Վրաստանում ապրանքով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 2 950,1 մլն. դոլար, ինչը 4,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Դրանից, ըստ Վիճակագրության ծառայության, արտահանումը կազմել է 803,3 մլն. ԱՄՆ դոլար, այսինքն՝ նվազել է 12,2 տոկոսով, իսկ ներմուծումը 2 146,8 մլն. ԱՄՆ դոլար, անկումը կազմել է 1,6 տոկոս։
Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2024 թվականի հունվար-փետրվարին կազմել է 1 343,5 մլն. ԱՄՆ դոլար, ինչը կազմում է արտաքին առեւտրաշրջանառության 45,5 տոկոսը։
Գերատեսչության զեկույցի համաձայն, 2024 թվականի հունվար-փետրվարին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 67,7 տոկոս։ Երկրի խոշորագույն առեւտրային գործընկերներն են Թուրքիան՝ 471,9 մլն. ԱՄՆ դոլարով, Ռուսաստանը՝ 410,6 մլն. ԱՄՆ դոլարով եւ Չինաստանը՝ 221,7 մլն. ԱՄՆ դոլարով։