Վիճակագրության ծառայություն - Հունվար-օգոստոսին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 16,8 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվար-օգոստոսին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 14 001,1 մլն. դոլար, ինչը 16,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
Ըստ վիճակագրության ծառայության՝ դրանից արտահումը եղել է 4 075,4 մլն. դոլար, այսինքն՝ աճել է 14,3 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 9 925,7 մլն. ԱՄՆ դոլար՝ աճը կազմել է 17,8 տոկոս։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 5850,2 մլն. ԱՄՆ դոլար, ինչը կազմել է արտաքին առեւտրաշրջանառության 41,8 տոկոսը։