Վիճակագրության ծառայություն. Հունվար-մայիսին Վրաստանում ապրանքների հետ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 18,9 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-մայիսին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 8 360.0 մլն. դոլար, ինչը 18,9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
Ըստ վիճակագրության ծառայության՝ դրանից արտահանումը կազմում է 2500,3 մլն. դոլար, այսինքն՝ աճել է 18,5 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 5 859,7 մլն ԱՄՆ դոլար – աճը կազմել է 19,1 տոկոս։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2023 թվականի հունվար-մայիսին կազմել է 3 359,4 մլն. ԱՄՆ դոլար, որը կազմել է արտաքին առեւտրաշրջանառության 40,2 տոկոսը։