Վիճակագրության ծառայություն. Հունվար-ապրիլին Վրաստանում ապրանքով արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 21,9 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվար-ապրիլին Վրաստանում ապրանքով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 6 491,0 մլն. դոլար, ինչը 21,9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
Դրանից, ըստ վիճակագրության ծառայության, արտահանումը կազմել է 1 960,0 մլն. ԱՄՆ դոլարը, այսինքն՝ աճել է 23,5 տոկոսով, իսկ ներմուծումը 4 531.0 մլն. ԱՄՆ դոլար՝ աճը կազմել է 21,2 տոկոս։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2023 թվականի հունվար-ապրիլին կազմել է 2 571.0 մլն. ԱՄՆ դոլար, ինչը կազմել է արտաքին առեւտրաշրջանառության 39,6 տոկոսը։