Վիճակագրության ծառայություն. Հունիսին Վրաստանի տնտեսությունն աճել է 7,7 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ 2023 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 7,7 տոկոս, իսկ 2023 թվականի առաջին վեց ամիսների միջին ցուցանիշը կազմել է 7,6 տոկոս։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2023 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են շինարարությունը, առևտուրը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը։
Իսկ նվազման միտում է նկատվել տրանսպորտի և պահեստավորման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման մատակարարման ոլորտներում։