Վիճակագրության ծառայություն - Ըստ նախնական տվյալների՝ 2023 թվականի հունվարին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 29,1 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվարին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 1 461,8 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 29,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Ըստ վիճակագրության ծառայության՝ այստեղից արտահանումը կազմում է 459,0 մլն. ԱՄՆ դոլար, այսինքն՝ աճել է 38,5 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 1002,8 մլն. ԱՄՆ դոլար՝ աճը 25,2 տոկոս է։ Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2023 թվականի հունվարին կազմել է 543,9 մլն. ԱՄՆ դոլարը, որը կազմել է արտաքին առեւտրաշրջանառության 37,2 տոկոսը։
Բացի այդ, վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, 2023 թվականի հունվարին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68,4 տոկոս։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են Ռուսաստանը՝ 263,6 մլն. ԱՄՆ դոլարով, Թուրքիան՝ 196,1 մլն. ԱՄՆ դոլարով և Ադրբեջանը՝ 120,4 մլն. ԱՄՆ դոլարով։