Վիճակագրության ծառայություն - Դեկտեմբերին ամենից շատ աճել են ձկնամթերքի գները
Վիճակագրության ծառայություն - Դեկտեմբերին ամենից շատ աճել են ձկնամթերքի գները

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունը թողել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների փոփոխությունը։ Խմբում գները աճել են 8.8 տոկոսով, ինչը տարեկան գնաճի մեջ արտացոլվել է 2.98 տոկոսային կետով։ Ձկան գները աճել են 18.4 տոկոսով, մրգերի և խաղողի գները՝ 15.0 տոկոսով, հացի և հացաբուլկեղենի գները՝ 14.3 տոկոսով, սուրճի, թեյի և կակաոյի գները՝ 10.1 տոկոսով։ Ձեթը և ճարպը թանկացել են 10.1 տոկոսով, շաքարավազը, մուրաբան և այլ քաղցրավենիքները՝ 8.2 տոկոսով, միսը և մսամթերքը՝ 7.6 տոկոսով, կաթը, պանիրը և ձվերը՝ 7.0 տոկոսով։ Հանքային և աղբյուրի ջրերը, ոչ ալկոհոլային խմիչքները և բնական հյութերը թանկացել են 6.1 տոկոսով, իսկ բանջարեղենը և այգեգործական մթերքները՝ 0.1 տոկոսով։

Առողջապահություն. Խմբում գները աճել են 7.0 տոկոսով, ինչը արտացոլվել է տարեկան գնաճի մակարդակում՝ 0.56 տոկոսային կետով: Ամբուլատոր բժշկական ծառայությունների գները աճել են 9.1 տոկոսով, հիվանդանոցային ծառայությունների գները՝ 9.0 տոկոսով, իսկ բժշկական ապրանքների, սարքավորումների և սարքերի գները՝ 5.3 տոկոսով։

Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ. Խմբում գները աճել են 4.4 տոկոսով: Համապատասխանաբար, խմբի ներդրումը տարեկան ինդեքսում կազմել է 0.28 տոկոսային կետ: Գները աճել են ինչպես ծխախոտային արտադրանքի (7.3 տոկոս), այնպես էլ ալկոհոլային խմիչքների (1.3 տոկոս) գների դեպքում։