Վիճակագրության ծառայություն. 2023 թվականի հունվարին տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 83,6 տոկոս, իսկ ներմուծման մեջ՝ 68,8 տոկոս
Վիճակագրության ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարին տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 83,6 տոկոս։
Ըստ վիճակագրության ծառայության, արտահանողների եռյակում առաջին տեղն է զբաղեցնում Ռուսաստանը՝ 87,8 մլն. ԱՄՆ դոլարով, Հայաստանը երկրորդ տեղում է՝ 69,8 մլն. ԱՄՆ դոլարով, իսկ Ադրբեջանը երրորդն է՝ 51,9 մլն. ԱՄՆ դոլարով։
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա գործակալության տվյալներով՝ 2023 թվականի հունվարին 10 խոշորագույն ներմուծման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 68,8 տոկոս։ Լավագույն եռյակում է Ռուսաստանը՝ 175,8 մլն. ԱՄՆ դոլարով՝ Թուրքիա՝ 164,7 մլն. ԱՄՆ դոլարով եւ Ադրբեջանը՝ 68,5 մլն. ԱՄՆ դոլարով։