Վիճակագրության ծառայության տվյալներով՝ 2023 թվականին Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 442 մարդ, իսկ հրդեհների հետևանքով 48 մարդ
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականին Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 442 մարդ։ Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում տեղի է ունեցել ընդհանուր առմամբ 5594 ճանապարհատրանսպորտային պատահար։ Դրանցից 158-ի պատճառը եղել է հարբածությունը, տուժել է 7310 մարդ։
Բացի այդ, ըստ վիճակագրության ծառայության, անցյալ տարի երկրում գրանցվել է 10 564 հրդեհ, որոնց հետեւանքով զոհվել է 48 մարդ, 205 մարդ ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ։ Հրդեհների հետեւանքով ամբողջ երկրում ավերվել է 380 շենք։
Վիճակագրության ծառայության տվյալներով՝ 2023 թվականին թրաֆիքինգի հոդվածով կատարվել է 15 հանցագործություն, ներքին գործերի նախարարության կողմից հարուցվել է ութ գործ։
Ինչ վերաբերում է ընտանեկան բռնությանը, ապա նախորդ տարի ընտանեկան բռնության զոհերի թիվը կազմել է 7773։ Նրանցից 6534-ը կանայք են, իսկ 1239-ը՝ տղամարդիկ։