Վիճակագրության ազգային ծառայություն - Նախորդ տարվա հուլիսի համեմատ սպառողական գները ավելացել են 3.9 տոկոսով
Վիճակագրության ազգային ծառայություն - Նախորդ տարվա հուլիսի համեմատ սպառողական գները ավելացել են 3.9 տոկոսով

Վիճակագրության ազգային ծառայության պաշտոնական տվյալներով, 2019 թվականի հուլիսին նախորդ ամսվա համեմատ Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է -0.02 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 4.6 տոկոս:

Նույն ժամանակահատվածում ծխախոտի բացառությամբ գնաճի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ կազմել է 0.4 տոկոս, իսկ նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ ակնհայտ է սպառողական գների 3.9 տոկոս աճը:

Վրաստանի վիճակագրական ծառայության տեղեկությամբ, ամենամսյա գնաճի ցուցանիշի ձևավորման վրա հիմնական ազդեցություն է ունեցել գների փոփոխությունը հետևյալ խմբերում. Տրանսպորտ, սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ:

Վիճակագրության ազգային ծառայության տեղեկությամբ, տարեկան գնաճի ձևավորման վրա նույնպես ազդեցություն է ունեցել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները, տրանսպորտի գինը, ինչպես նաև հանգիստ, ժամանց և մշակույթ: