Վիճակագրության ազգային ծառայության նախնական գնահատմամբ, սեպտեմբերին Վրաստանի էկոնոմիկան նվազել է 0.7 տոկոսով
Վիճակագրության ազգային ծառայության նախնական գնահատմամբ, 2020 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի հետ համեմատ, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նվազումը կազմել է 0.7 տոկոս, իսկ 2020 թվականի առաջին 9 ամսվա ընդհանուր ցուցանիշը -5.0 տոկոս է:
Վիճակագրության ազգային ծառայության փոխանցմամբ, 2020 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազում է արձանագրվում հետևյալ սեկտորներում. Տրանսպորտ և պահեստավորում, տեղակայման միջոցով ապահովում և սննդի մատակարարում, արվեստ, ժամանց և հանգիստ, շինարարություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություններ, տեղեկություն և հաղորդակցություն:
Բացի այդ, աճի միտում է արձանագրվել նաև վերամշակվող արդյունաբետության, հանքարդյունաբերության, առևտրի և ֆինանսական գործունեության սեկտորներում: