Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինային, հնարավոր է, ստիպված լինի զիջել տարածքներ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակում
Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի զիջել տարածքներ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ BBC-ին տված հարցազրույցում։
«Մեկը հնարավոր սցենարներից տարածքային զիջումն է։ Դա արդար չէ, բայց խաղաղության՝ թեկուզ ժամանակավոր խաղաղության համար, դա կարող է լինել ժամանակավոր լուծում», – նշել է Կլիչկոն։
Նա ընդգծել է, որ ուկրաինացիները «երբեք չեն համակերպվի Ռուսաստանի օկուպացիայի հետ»։ Նրա կարծիքով՝ խաղաղության հասնելու համար Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին, հնարավոր է, ստիպված լինի «ցավոտ որոշում» կայացնել։
Լրագրողի հարցին, թե քննարկել է արդյոք Զելենսկու հետ խաղաղության պայմանները, Կլիչկոն պատասխանել է. «Ոչ։ Նախագահ Զելենսկին այդ հարցերով զբաղվում է անձամբ։ Դա իմ գործառույթը չէ»։