Վիտալի Կլիչկո. Զալուժնիի վաստակն է, որ ուկրաինացիները հավատացին զինված ուժերին, հուսանք, որ իշխանությունները գիտակցում են իրենց քայլերի լրջությունը
Վիտալի Կլիչկո. Զալուժնիի վաստակն է, որ ուկրաինացիները հավատացին զինված ուժերին, հուսանք, որ իշխանությունները գիտակցում են իրենց քայլերի լրջությունը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն անդրադառնում է Ուկրաինայի Զինված ուժերի ղեկավար Վալերի Զալուժնիի հնարավոր պաշտոնանկության հարցին և կոչ է անում վերջ տալ քաղաքական ինտրիգներին։ Այս մասին Կլիչկոն գրում է իր Telegram ալիքում։

«Մեծ մասամբ Վալերի Զալուժնիի շնորհիվ էր, որ ուկրաինացիները հավատացին մեր զինված ուժերին։ Գեներալ Զալուժնին շատ դժվար պահերի միջով է անցել։ Միայն նա գիտի, թե քանի նման պահեր են եղել… Բայց, ցավոք, հիմա այն պահն է, երբ քաղաքականությունը կարող է գերակշռել ողջախոհությանն ու պետության շահերին։ Եվ այս պահը կախված չէ Զալուժնիից։ Հուսով եմ՝ կառավարությունը գիտակցում է իր քայլերի լրջությունը և լիովին ընդունում է իր պատասխանատվությունը։ Որովհետև այսօր, երբ Ուկրաինան պայքարում է իր գոյության համար, գլխավորը մարտունակ, լավ կազմակերպված բանակն է և հասարակության միասնությունը։ Հասարակությունը այս հարցում վստահ չէ, և սա պետք է հաշվի առնել։ Վերջապես պետք է դադարեցնել քաղաքական ինտրիգներն ու ներքին կռիվները»,- գրել է Կլիչկոն։

Տեղեկության համար, ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ դիտարկում է Ուկրաինայի զինված ուժերում կադրային փոփոխությունների հարցը։