Վիտալի Կլիչկո - Արևելյան Ուկրաինան ամբողջությամբ ավերված է, Վլադիմիր Պուտինի գլխավոր նպատակը Կիևը և ամբողջ Ուկրաինան գրավելն է, մենք պայքարում ենք գոյատևման համար
Վիտալի Կլիչկո - Արևելյան Ուկրաինան ամբողջությամբ ավերված է, Վլադիմիր Պուտինի գլխավոր նպատակը Կիևը և ամբողջ Ուկրաինան գրավելն է, մենք պայքարում ենք գոյատևման համար

Վիտալի Կլիչկոն մեղադրել է Ռուսաստանին ուկրաինացիների նկատմամբ ցեղասպանության մեջ,- այս մասին Կիևի քաղաքապետը հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին տեսակոնֆերանսի ժամանակ ունեցած ելույթում։

Ըստ Կլիչկոյի՝ ռուսական պատերազմում «կանոններ» չկան։

«Այս ճակատամարտը ցեղասպանություն է։ Արևելյան Ուկրաինան ամբողջությամբ ավերված է։ Վլադիմիր Պուտինի գլխավոր նպատակը Կիևը և ամբողջ Ուկրաինան գրավելն է։ Այստեղ ջուր, էլեկտրաէներգիա, ջեռուցում չկա։ Մենք պայքարում ենք գոյատևման համար», – ասել է Կլիչկոն։

Ըստ Կիևի քաղաքապետի՝ Ուկրաինային անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն լինի Ուկրաինայի կողքին։

«Միացյալ Նահանգները շատ կարևոր գործընկեր է, մեզ անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները լինեն Ուկրաինայի կողքին։ Շատ կարևոր է լավ հարաբերություններ և փոխըմբռնում ունենալ նախագահ Թրամփի հետ։ Շատ կարևոր է փրկել ժողովրդավարությունը Ուկրաինայում, ինչը, իր հերթին, կամրապնդի Եվրոպան», – ասել է Կլիչկոն։

Բացի այդ, Կիևի քաղաքապետին հարցրել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ իր հարաբերությունների մասին։ Մասնավորապես, թե արդյոք նա խոսել է Զելենսկու հետ այն բանից հետո, երբ Կլիչկոն հունվարին ասել էր, որ իրենք մի քանի տարի անձամբ չեն հանդիպել։

«Ես հասկանում եմ, որ պատերազմի ժամանակ նախագահ լինելը հեշտ չէ, և նա զբաղված է։ Երկրի ներսում միասնությունը կարևոր է, ինչը, վերջին հաշվով, Ուկրաինան դարձնում է ուժեղ», – ասել է Կլիչկոն։