Վիտալի Կլիչկո․ Կիևը շատ ծանր վիճակում է, պնդելը, թե այստեղ այժմ հնարավոր է ապրել, ինչպես խաղաղ ժամանակներում, ցավոք, չի ստացվի

21:24, 02.10.2026
«Ճշմարտությունն ասած, մայրաքաղաքը շատ ծանր վիճակում է, և պնդելը, թե այստեղ այժմ հնարավոր է ապրել, ինչպես խաղաղ ժամանակներում, ցավոք, չի ստացվի», – այս մասին հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Թշնամին ոչնչացնում է Կիևը՝ ենթակառուցվածքները, կրիտիկական նշանակության ենթակառուցվածքները, լոգիստիկան, բնակելի և սոցիալական օբյեկտները։ Ագրեսորը նաև կրկին սկսել է էներգետիկ ոլորտի ոչնչացումը», – նշել է Կիևի քաղաքապետը։
Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Կիևի վրա՝ թիրախավորելով կամուրջները, էներգետիկ օբյեկտները և այլ կրիտիկական ենթակառուցվածքներ։ Ուկրաինացի պաշտոնյաների տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածները վնասել են Դնեպրի վրայով անցնող կարևոր կամուրջը, իսկ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ևս մեկ հարձակման հետևանքով բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։

Նմանատիպ