Վիտալի Դարասելիայի գավաթի խաղարկությունում «Դինամոն» հաղթեց «Յուվենտուսին». քառորդ եզրափակիչը կանցկացվի օգոստոսի 26-ին #1TVSPORT
Վիտալի Դարասելիայի գավաթի խաղարկությունում «Դինամոն» հաղթեց «Յուվենտուսին». քառորդ եզրափակիչը կանցկացվի օգոստոսի 26-ին #1TVSPORT

Թբիլիսիի «Դինամո» ակադեմիան Վիտալի Դարասելիայի գավաթի խաղարկության երկրորդ փուլում 3:1 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուսին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Թբիլիսցիներն առաջին խաղակեսը սկսեցին համոզիչ և հաղթեցին 2:1 հաշվով, իսկ երկրորդ կեսում հերթական անգամ գրավեցին իտալական ակումբի դուռը և առաջին տեղը գրավեցին A խմբում։

Օրվա առաջին հանդիպումն անցկացվեց Սագուրամոյում՝ B խմբում, «Վալենսիան» 4:1 հաշվով հաղթեց «Գալաթասարային», խմբում գրավեց առաջին տեղը և կխաղա կիսաեզրափակչում, «Լոկոմոտիվը» դուրս եկավ երկրորդ տեղ (3), իսկ թուրքական ակումբն առանց միավորների մնաց վերջին տեղում։

Ա խումբ

«Դինամո Թբիլիսի»՝ 6 միավոր

«Ուոթֆորդ» (Անգլիա) – 3

«Յուվենտուս» (Իտալիա) – 0

Բ խումբ

«Վալենսիա – (Իսպանիա) – 6

«Լոկոմոտիվ» (Թբիլիսի) – 3

«Գալաթասարայ» (Թուրքիա) – 0

Մրցաշարի կանոնակարգի համաձայն խմբերում երկրորդ-երրորդ տեղ գրաված թիմերը կխաղան քառորդ եզրափակչում, իսկ այս զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կհանդիպեն առաջին տեղը զբաղեցրած թիմերի հետ:

Օգոստոսի 26-ի գրաֆիկ

18:00 | «Ուոթֆորդ» – «Գալաթասարայ».

21:00 | «Լոկոմոտիվ» – «Յուվենտուս».