«Վիսոլ գրուպը» գնել է Հանրային հեռարձակողի շենքը
«Վիսոլ գրուպը» գնել է Հանրային հեռարձակողի շենքը

«Վիսոլ գրուպը» գնել է Հանրային հեռարձակողի շենքը, այս տեղեկությունը «BusinessPartner»-ին հաստատել է ընկերության հիմնադիր, գործարար Սոսո Փխակաձեն։

Ինչպես նշեց Սոսո Փխակաձեն, ընկերությունը որոշում է կայացրել սկսել շինարարական գործունեություն, մասնավորապես՝ բնակարանների կառուցումը, և հենց այդ պատճառով էլ գնել է հեռարձակողի շենքը։

«Մեր խումբը երկար ժամանակ զբաղվում է կոմերցիոն անշարժ գույքի զարգացմամբ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում։ Մասնավորապես, մենք կառուցում և շահագործում ենք միջին չափի առևտրի կենտրոններ, որտեղ հիմնական վարձակալը «Carrefour»-ն է, և տասնյակ այլ մանրածախ առևտրականներ նույնպես վարձակալներ են։ Ուստի, կարծում ենք, որ խումբը լավ փորձ է կուտակել անշարժ գույքի զարգացման առումով։

Ձեռք բերված փորձից ելնելով՝ որոշ ժամանակ առաջ որոշեցինք սկսել շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ բնակելի բնակարանների կառուցում։ Հենց այս պատճառով էլ գնեցինք Հանրային հեռարձակողի շենքը։ Մենք պատրաստվում ենք աշխատել օտարերկրյա մասնագետների հետ, ստեղծել հետաքրքիր հայեցակարգ և, համապատասխանաբար, այստեղ կզարգանա հետաքրքիր, բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածք»,- ասում է Սոսո Փխակաձեն։

Թբիլիսիի Կոստավա 68 հասցեում գտնվող Հանրային հեռարձակողի շենքերն ու հողատարածքները վաճառվել են 65 100 000 լարիով։

Աճուրդի է դրվել 33 209քմ հողատարածք և 23 649քմ շինություն։ Շահագրգիռ կողմերը աճուրդին մասնակցելու հնարավորություն ունեին մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը՝ մինչև ժամը 12:00-ն։