«Վիշեգրադի քառյակը» Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Ուկրաինային և Մոլդովային կհատկացնի 250 000 եվրոյի օգնություն
«Վիշեգրադի քառյակը» Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Ուկրաինային և Մոլդովային կհատկացնի 250 000 եվրոյի օգնություն

«Վիշեգրադի քառյակը» Արևելյան գործընկերության անդամ երկրներին օգնելու համար սկսում է նոր ծրագիր: Այս մասին հայտարարություն են արել Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի արտաքին գործերի նախարարները:

Նախագծի անվանումն է՝ «Վիշեգրադի քառյակի արևելյան համերաշխության ծրագիր», որի շրջանակներում Արևելյան գործընկերության անդամ երկրները՝ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան և Մոլդովան կստանան 250 000 եվրո քանակությամբ օգնություն:

Արևելյան գործընկերության անդամ պետություններում այս գումարը կծախսվի առողջապահության, սոցիալական և տնտեսական ոլորտի կայունացման համար:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովը նախատեսված է Բրյուսելում՝ հունիսի 18-ին, սակայն բացառված չէ, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով հանդիպումը հետաձգվի: