«Visa»-ն և «MasterCard»-ը հայտարարել են ռուսական շուկայից դուրս գալու մասին
Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով «Visa»-ն և «MasterCard»-ը դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
MasterCard-ի հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական բանկերն այլևս չեն կարողանա օգտվել իրենց ցանցից, և որ ընկերության կողմից Ռուսաստանից դուրս պատրաստված քարտերն այլևս հասանելի չեն լինի ռուսական խանութներում և բանկոմատներում:
Ընկերության տվյալներով՝ որոշումն ընդունվել է «ներկայիս հակամարտության աննախադեպ բնույթի և անորոշ տնտեսական իրավիճակի պատճառով»։
Visa-ն նույնպես որոշել է փակել իր գործունեությունը Ռուսաստանում։ Ֆինանսական ընկերությունից հայտնել են, որ առաջիկա օրերին Ռուսաստանում թողարկված «Visa» քարտերն այլևս չեն գործի երկրից դուրս, իսկ Ռուսաստանի Դաշնությունում չեն գործի ցանկացած «Visa» քարտերը, որը թողարկվել է Ռուսաստանից դուրս ֆինանսական հաստատությունների կողմից։
Ընկերության տնօրենի խոսքով՝ որոշումը կայացվել է Ուկրաինա ռուսական ներխուժման և անընդունելի գործողությունների պատճառով։