Վիրուսային հեպատիտի վերացման համար օրինակելի երկրի կարգավիճակն աշխարհում առաջին անգամ շնորհվել է Վրաստանին
Վիրուսային հեպատիտի վերացման համար օրինակելի երկրի կարգավիճակն աշխարհում առաջին անգամ շնորհվել է Վրաստանին

Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարության պատվիրակությունը Ավստրիայում, Լյարդն ուսումնասիրող Եվրոպայի միության և Լյարդի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված կոնգրեսին ներկա է պատվավոր հյուրի կարգավիճակով:

Առողջապահության նախարարության տեղեկությամբ, կոնգրեսի շրջանակներում այսօրվա նստաշրջանը նվիրվել է հեպատիտի վերացման ուղղությամբ Վրաստանի ձեռքբերումներին: Նստաշրջանին Վրաստանին շնորհվել է աշխարհում առաջին «Հեպատիտի դեմ պայքարի օրինակելի երկրի» կարգավիճակ:

Նշված պատվավորի տիտղոսը Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալակն պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոյին այսօր փոխանցել է Լյարդն ուսումնասիրող Եվրոպայի միության նախագահ Մասիմո Կոլոմբոն:

Լյարդի միջազգային համաժողովը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բացվել է ապրիլի 10-ին և ավարտվելու է ապրիլի 14-ին: Համաժողովի շրջանակներում Լյարդի հիվանդությունների միջազգային հիմնադրամի և Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալակն պաշտպանության նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: