Վիոլա ֆոն Կրամոնը արձագանքել է Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությանը. Շատ գայթակղիչ կարիերային հեռանկար է
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը «Twitter»-ի միջոցով արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությանը:
«Շատ գայթակղիչ կարիերային հեռանկար է», – գրել է ֆոն Կրամոնը:
Հիշեցնեմ, Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ասել է, որ «իր առաջնորդը եվրախորհրդարանականը չէ, նրա առաջնորդը վրաց ժողովուրդն է»:
«Ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ է ասել, ես ասում եմ մեր ժողովրդին, որ դա վարկ էր, և մենք հրաժարվեցինք լրացուցիչ վարկ վերցնել», – ասել է Ղարիբաշվիլին:
Այս հայտարարությամբ Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանեց Վիոլա ֆոն Կրամոնի նախորդ հայտարարությանը, որտեղ Եվրախորհրդարանի պատգամավորը հայտարարեց, որ «Վրաստանի կառավարությունը չի կատարել ԵՄ միկրոֆինանսավորման աջակցության երկրորդ մասն ստանալու պայմանները և, հետևաբար, չի կարող մերժել այն, ինչը նա իրավունք չուներ ստանալ»: