Վիոլա Ֆոն Կրամոն. Ռուսաստանը տարածում է հակավրացական և ԵՄ-ի դեմ ապատեղեկատվություն, ԵՄ-ն վրաց ժողովրդի կողքին է մինչև լիարժեք ապաբռնազավթում
Վիոլա Ֆոն Կրամոն. Ռուսաստանը տարածում է հակավրացական և ԵՄ-ի դեմ ապատեղեկատվություն, ԵՄ-ն վրաց ժողովրդի կողքին է մինչև լիարժեք ապաբռնազավթում

Վրաստանի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից անցել է 13 տարի և Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է,- այս մասին ասվում է եվրախորհրդարանական Վիլո Ֆոն Կրամոնի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«Վրաստանի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից անցել է 13 տարի: Վրաստանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է: Ռուսաստանն այժմ հակավրացական և ԵՄ-ի դեմ ապատեղեկատվություն է տարածում: Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կանգնած է իր ժողովրդի կողքին մինչև լիակատար ապաբռնազավթումը»,- նշված է Վիոլա Ֆոն Կրամոնի հայտարարության մեջ:

Եվրախորհրդարանի պատգամավորը նաև հրապարակում է պատկերազարդ լուսանկար, որը ցույց է տալիս, թե ինչպես են Ռուսաստանը և ԵՄ-ն տեսնում Վրաստանի քարտեզը: