Վիոլա Ֆոն Կրամոն. Պուտինը Ալիևին կանաչ լույս է վառել՝ տապալելու Փաշինյանի դեմոկրատական կառավարությունը, ԵՄ-ն պետք է շտապ պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի քաղաքական էլիտայի դեմ
Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը Ադրբեջանին մեղադրում է Ղարաբաղում էթնիկ զտումների մեջ:
Ալիևի «հակաահաբեկչական գործողությունը» Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների ծածկագիր է։ Պուտինը Ալիևին կանաչ լույս վառեց Փաշինյանի դեմոկրատական իշխանությունը տապալելու համար: Եվրամիությունը պետք է անհապաղ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի քաղաքական վերնախավի դեմ եւ անհրաժեշտ ողջ օգնությունը տրամադրի Հայաստանի կառավարությանը»,- ասել է Վիոլա ֆոն Կրամոնը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին։
Բացի այդ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության, Հայաստանի Հանրապետությունը չունի Լեռնային Ղարաբաղում տեղակայված բանակ։