Վիոլա ֆոն Կրամոն. Լուկաշենկոն ահաբեկիչ է, Պուտինի խամաճիկը և կավարտվի Պուտինի հետ, այցը կամ Աբխազիայի ճանաչումը ոչինչ չի նշանակում
Վիոլա ֆոն Կրամոն. Լուկաշենկոն ահաբեկիչ է, Պուտինի խամաճիկը և կավարտվի Պուտինի հետ, այցը կամ Աբխազիայի ճանաչումը ոչինչ չի նշանակում

Լուկաշենկոյի այցը կամ Աբխազիայի ճանաչումը շատ բան չի նշանակում,- այսպես է գնահատում եվրախորհրդարանական Վիոլա ֆոն Կրամոնը Բելառուսի նախագահի այցը օկուպացված Աբխազիա։

Ըստ նրա՝ Լուկաշենկոն ահաբեկիչ է եւ կավարտվի Պուտինի հետ միասին։

«Լուկաշենկոն ահաբեկիչ է, Պուտինի խամաճիկը և ոչ լեգիտիմ կառավարիչ, որը չի ճանաչվում Եվրամիության կողմից։ Նրա այցը կամ Աբխազիայի ճանաչումը շատ բան չի նշանակում: Լուկաշենկոն կավարտվի Պուտինի հետ միասին»,- «Twitter»-ում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը։

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 28-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է օկուպացված Աբխազիա, որտեղ հանդիպել է օկուպացված Աբխազիայի փաստացի նախագահ Ասլան Բժանիայի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բելառուսական կողմից լրացուցիչ պարզաբանումներ է պահանջել Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա կատարած այցի կապակցությամբ, ապա հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Լուկաշենկոյի «այցը» օկուպացված Աբխազիա կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը։