Վիոլա ֆոն Կրամոն. Հանուն Վրաստանի, ընդդիմությունը պետք է հետևի «Վրացական երազանքի» օրինակին
Վիոլա ֆոն Կրամոն. Հանուն Վրաստանի, ընդդիմությունը պետք է հետևի «Վրացական երազանքի» օրինակին

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը Քրիստիան Դանիելսոնի փաստաթուղթը ստորագրելու «Վրացական երազանքի» որոշումը որակում է ճիշտ ուղղությամբ արված ճիշտ քայլ:

Այդ մասին եվրախորհրդարանականը գրում է «Twitter»-ում:

«Լավ է, որ մենք տեսնում ենք «Վրացական երազանքի» փոխզիջման պատրաստակամությունը: Սա ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ: Հանուն Վրաստանի, ընդդիմությունը նույնպես պետք է օրինակ վերցնի: Մինչդեռ, շատ մանրամասներ դեռ պետք է մշակվեն: Եվրամիությունը կրկին պատրաստ է օգնել», – գրել է Վիոլա ֆոն Կրամոնը: