Վիոլա ֆոն Կրամոն. Բոլոր բանտարկյալների, ներառյալ Սաակաշվիլիի բարօրությունը Վրաստանի կառավարության պատասխանատվությունն է
Վիոլա ֆոն Կրամոն. Բոլոր բանտարկյալների, ներառյալ Սաակաշվիլիի բարօրությունը Վրաստանի կառավարության պատասխանատվությունն է

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը «Twitter»-ի իր էջում հրապարակում է Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ արված նկարը և այսօր դատավարության ընթացքում արված լուսանկարը։

«Վերջին անգամ, երբ հանդիպեցի Միխեիլ Սաակաշվիլիին, նա առողջ մարդ էր։ Ահա թե ինչպիսի տեսք ունի նա հիմա՝ ավելի քան մեկ տարի Վրաստանի բանտում անցկացնելուց հետո։ Բոլոր բանտարկյալների, այդ թվում՝ Սաակաշվիլիի բարեկեցությունը Վրաստանի կառավարության պատասխանատվությունն է»,- գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը «Twitter»-ի իր էջում։