Վիլնյուսում Էկա Սեփաշվիլին մասնակցել է Եվրոպական սոցիալական խարտիայի համաժողովին
Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության անդամ, «Ժողովրդական իշխանության» միջազգային հարաբերությունների քարտուղար, պատգամավոր Էկա Սեփաշվիլին մասնակցել է Եվրոպական սոցիալական խարտիայի համաժողովին։
Համաժողովը տեղի է ունեցել Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում, որտեղ քննարկվեցին սոցիալական արդարությունը և սոցիալական իրավունքները ժամանակակից մարտահրավերների տեսանկյունից, երիտասարդության իրավունքները, կլիմայի փոփոխությունը, թվայնացումը և արհեստական ինտելեկտը, Սոցիալական խարտիայի կարևորությունը, դրա իրականացումը և արդյունավետությունը, ինչպես նաև Խարտիայի համակարգի արժեքը՝ որպես սոցիալական իրավունքների ապամոնտաժման և ժողովրդավարության ամրապնդման համար արձագանքելու/դիմակայելու միջոց:
Համաժողովին մասնակցում էին այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են՝ Լիտվայի սոցիալական և աշխատանքի նախարարը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը, Եվրոպայի խորհրդի վեհաժողովի նախագահը, մարդու իրավունքների հանձնակատարը։ Եվրոպայի խորհուրդը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, Եվրոպական հանձնաժողովի, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և սոցիալական հարցերով աշխատող այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովը կազմակերպել է Լիտվան՝ որպես ԵԽ նախագահող երկիր: