Վիլնյուսի բաց տարածքները կտրամադրվեն սրճարաններին, որպեսզի այս հաստատությունները վերսկսեն աշխատանքը սոցիալական հեռավորության կանոնները հաշվի առնելով
Լիտվայի Վիլնյուս մայրաքաղաքը բաց տարածքները կտրամադրի սրճարաններին, որպեսզի այս հաստատությունները վերսկսեն աշխատանքը սոցիալական հեռավորության կանոնները հաշվի առնելով:
Մերձբալթյան երկրում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 1344 դեպք, մահացել է 44-ը:
Լիտվայում արդեն մեկնարկել են սահմանափակումների մեղմացման գործընթացները: Բացվել են գեղեցկության սրահները և սրճարանները: Հաջորդ շաբաթվանից բացվելու են գրեթե բոլոր տիպի խանութները, սակայն կպահպանվի ֆիզիկական հեռավորության խիստ պայմանը:
Արգելվում է խանութ թողնել մեկ հաճախորդից ավել մարդու, հանրային հավաքի վայրերում պարտադիր է կրել բժշկական դիմակներ: