Վիլի Սանյոլ - Ես ի սկզբանե հավատում էի, որ այս թիմն ունի ապագա #1TVSPORT
Վիլի Սանյոլ - Ես ի սկզբանե հավատում էի, որ այս թիմն ունի ապագա #1TVSPORT

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մամուլի ասուլիսում գնահատել է Ազգերի լիգայում Չեխիայի դեմ տարած հաղթական հանդիպումը (4:1)։

«Երեք տարվա ընթացքում մենք երկար ճանապարհ ենք անցել, շատ բաներ դրսից չէին երեւում։ Ես հավատում էի, որ այս թիմն ապագա ունի։ Տղաները խաղացին Եվրոպայի առաջնությունում և տեսան, թե ինչի կարող են հասնել թիմային և վստահություն ձեռք բերել։

Առաջին 20 րոպեներին մենք լավ չխաղացինք։ Հետո հարձակվողներին՝ Խվիչային, Միքաուտաձեին ու Չակվետաձեին խնդրեցի մեծ ջանք չծախսել պաշտպանությունում, ու նրանց դա շատ լավ հաջողվեց։ Եթե ​​չհաշվենք մեկնարկային րոպեները, ապա թիմն ընդհանուր առմամբ կատարյալ խաղ ցուցադրեց։

Մտածում էի, թե ինչպես են ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնությունից հետո գալու հավաքական։ Ուզում եմ շնորհավորել նրանց լավագույն տրամադրությամբ գալու և հիանալի խաղ ցուցադրելու համար։

Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա Կիտեիշվիլին չկարողացավ խաղալ 90 րոպե, Չակվետաձեն նույնպես խնդրեց ինձ փոխել։ Կվարացխելիան երկար ժամանակ բարձր մակարդակով է խաղում և գիտի, թե ինչպես պետք է բաշխել ուժերը։ Կիտեիշվիլին Եվրոպայի ամենաթերագնահատված խաղացողներից մեկն է։ Նրա կարևորությունը մեզ համար ի հայտ եկավ նույնիսկ այն ժամանակ, երբ նա չկարողացավ օգնել մեզ Եվրո 2024-ի մի քանի հանդիպումներում։ Նա կարող է խաղալ Տոպլիգայում, Օթարին հիանալի է կատարում իր դերը, և ես ուրախ եմ, որ մենք ունենք այդպիսի խաղացող։

Հաջորդ հանդիպումը Ալբանիայի հետ է, և վստահ եմ, որ շատ բարդ հանդիպում է լինելու։ Չնայած Եվրոպայի առաջնությունում խմբից դուրս չեկան, բայց սա շատ ուժեղ թիմ է»։

Վրաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնի Տիրանայում՝ Վիլի Սանյոլի ղեկավարած թիմը սեպտեմբերի 10-ին կայցելի Ալբանիա։