Վիլի Սանյոլ – Կաշիայի բացակայության պայմաններում թիմի ավագը կլինի Օթար Կիտեիշվիլին
Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մամուլի ասուլիս է անցկացրել Ազգերի լիգայում Հայաստանի հետ հանդիպումից առաջ և խոսել առաջիկա դիմակայության մասին։
«Աշնանը մեր ֆուտբոլիստները շատ հանդիպումներ անցկացրին, այդ թվում՝ Եվրոպայի առաջնությունում, և նկատելի էր նրանց հոգեբանական ու ֆիզիկական հոգնածությունը։ Հուսով եմ, հիմա նրանք ավելի հանգստացած կլինեն։
Ցավոք, Հայաստանի դեմ առաջին խաղը կբաց թողնեն Գուրամ Կաշիան և Խվիչա Կվարացխելիան, սակայն նրանք։ Նրանց բացակայության դեպքում հնարավորություն կտրվի մյուս խաղացողներին, այդ թվում՝ Սաբա Գոգլիչիձեին, որը հրաշալի մարզավիճակում է։
Հայաստանի հետ դիմակայությունը պատմական է և մեզ դժվար հանդիպումներ են սպասվում։ Սակայն մենք C լիգայի թիմ չենք և պարտավոր ենք պահպանել մեր տեղը B դիվիզիոնում։
Կաշիայի բացակայության պայմաններում, Երևանում թիմը առաջին անգամ կդրսևորի Օթար Կիտեիշվիլին որպես ավագ, իսկ պատասխան հանդիպման ժամանակ Գուրամը կվերադառնա և կրկին կլինի ավագը։
Չի բացառվում, որ ապագայում Օթար Կիտեիշվիլին դառնա հիմնական ավագ։
Մամարդաշվիլին և «Վալենսիան» բարդ շրջան են ապրում, սակայն մենք գիտենք Գիորգիի կարողությունները և վստահ ենք, որ նա շուտով կվերականգնի իր սովորական մարզավիճակը։ Ինչ վերաբերում է Կվարացխելիային, ապա Խվիչան երջանիկ է ՊՍԺ-ում և շատ է աշխատում պաշտպանությունում»։
Հայաստանի և Վրաստանի հավաքականների երկխաղյա դիմակայության հաղթողը կխաղա ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի B դիվիզիոնում։
Մարտի 20-ին հանդիպումը կանցկացվի Երևանում, իսկ մարտի 23-ին՝ Թբիլիսում։ Հանդիպումների ուղիղ հեռարձակումը կիրականացնի Վրաստանի Առաջին ալիքը։