Վիկտոր Օրբանն ասում է, որ Եվրամիությունը Չինաստանի հետ տնտեսական սառը պատերազմի ճանապարհին է
Վիկտոր Օրբանն ասում է, որ Եվրամիությունը Չինաստանի հետ տնտեսական սառը պատերազմի ճանապարհին է

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունը Չինաստանի հետ տնտեսական սառը պատերազմի ճանապարհին է։ Այս մասին հայտնում է Ռոյթերս-ը։

Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ դրա պատճառը Եվրամիությունից չինական էլեկտրամոբիլների ներմուծման լրացուցիչ մաքսատուրքի բարձրացումն է մինչև 45%, որը կքվեարկվի ուրբաթ օրը։

«Այն, ինչ նրանք մեզ ստիպում են անել կամ այն, ինչ ուզում է անել Եվրամիությունը, տնտեսական սառը պատերազմն է», – ասել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը նշում է, որ Հունգարիան չի ցանկանում գտնվել որևէ տնտեսական բլոկի միջև, և երկիրը ցանկանում է առևտուր անել երկու կողմերի հետ։

Էլեկտրական մեքենաների մարտկոցների չինական գործարանը գտնվում է Հունգարիայում, և Օրբանը նշել է, որ իր երկիրը ցանկանում է շարունակել առևտուրը ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Չինաստանի հետ: