Վիկտոր Օրբանն ասում է, որ Հունգարիան և ԱՄՆ-ը կհամաձայնեցնեն տնտեսական համագործակցության փաթեթը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Հունգարիան և Միացյալ Նահանգները կպայմանավորվեն տնտեսական համագործակցության փաթեթի շուրջ, որը կօգնի երկրի տնտեսությանը և պոտենցիալ կվերացնի ԱՄՆ մաքսատուրքերի ազդեցությունը: Այս մասին հայտնում է Ռոյթերս-ը։
Հունգարիայի վարչապետի խոսքով, նման տնտեսական համաձայնագիրը կօգնի Հունգարիային, եթե նույնիսկ ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային պատերազմ սկսվի։
«Հունգարիան կտուժի առևտրային պատերազմում, ինչպես ԵՄ անդամ բոլոր երկրները: Մենք դեռ չգիտենք դրա մասշտաբները, բայց կարող ենք վստահ լինել, որ դա տեղի կունենա»,- ասել է Օրբանը Հունգարիայի Առևտրաարդյունաբերական պալատի տարեկան համաժողովում։
Ինչպես նշել է Օրբանը, Հունգարիան Վաշինգտոնի հետ համաձայնության գալու լավ հնարավորություններ ունի։