Վիկտոր Օրբանն աշխատանքային ընթրիքին հյուրընկալել է Իրակլի Ղարիբաշվիլիին

10:13, 27.10.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հյուրընկալել է աշխատանքային ընթրիքին։

Նրանց տեղեկություններով՝ գործընկերները խոսել են Վրաստանի և Հունգարիայի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի և համագործակցության հետագա խորացման մասին։

Նմանատիպ