Վիկտոր Օրբանի այցը Վրաստան նախատեսվում է հաջորդ շաբաթ
Վիկտոր Օրբանի այցը Վրաստան նախատեսվում է հաջորդ շաբաթ

Հաջորդ շաբաթ նախատեսվում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Վրաստան։ Այս մասին իսպանական Գրանադա քաղաքում Եվրամիության առաջնորդների հանդիպումից առաջ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Օրբանիի խոսքով՝ Թբիլիսիում տեղի կունենա Հունգարիայի եւ Վրաստանի կառավարությունների նիստը։

Բացի այդ, ինչպես նա նշել է, ինքը Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության մեծ ջատագովն է։

«Ես ձեր անդամակցության ամենանվիրված աջակիցն եմ: Բոլորովին անարդար է չխոստանալ, որ անդամներ չեք դառնա որքան հնարավոր է շուտ, քանի որ դուք հիանալի աշխատանք եք կատարել, և մենք իսկապես ձեր կարիքն ունենք: Ձեր կարգավիճակ չստանալու պատճառը ղեկավարների եսասիրությունն է։ Նրանք չեն ցանկանում թույլ տալ ձեզ ներս մտնել և տալ ձեզ անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ: Սա կարելի է անվանել ընդլայնման հոգնածություն, որը լիովին անարդար է ձեր երկրի հանդեպ։ Մենք պետք է կիսենք այն, ինչ ունենք, որովհետև մենք ամեն դեպքում ձեր կարիքն ունենք: Դուք ռազմավարական դիրք ունեք։ Ես ձեր կարգավիճակի մեծ կողմնակիցն եմ։ Հաջորդ շաբաթ ես ձեր երկրում կլինեմ»,- ասել է Վիկտոր Օրբանը։