Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Սա Օրբանի առաջին այցն է Ուկրաինա 2012 թվականից ի վեր։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հունգարիայի վարչապետի կորտեժը օդանավակայանից ուղիղ գնացել է Կիևում Հունգարիայի դեսպանատուն։
Այսօր նախատեսված է հանդիպում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Նախորդ շաբաթվա վերջին Օրբանը և Զելենսկին հանդիպել են Բրյուսելում՝ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հունգարիան ստանձնեց Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը։