Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա
Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա։ Ռուսական լրատվամիջոցները տեղեկությունը տարածում են Օրբանի մամուլի քարտուղարության վրա հիմնվելով:

Հունգարիայի վարչապետը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ըստ տեղեկությունների՝ Հունգարիայում է նաևերկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վիկտոր Օրբանին Կիևում էր, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հուլիսի 1-ից Հունգարիան դարձավ ԵՄ Խորհրդի նախագահ հաջորդ վեց ամիսների ընթացքում։